Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գիտես, որ այդ ամենը հայատյաց Մակրոնի և քաղաքական խուլիգան Շառլ Միշելի քավորությամբ է եղել ու ծպտուն չես հանում

Գիտես, որ այդ ամենը հայատյաց Մակրոնի և քաղաքական խուլիգան Շառլ Միշելի քավորությամբ է եղել ու ծպտուն չես հանում
21.07.2024 | 22:28

Սորոսական և Նիկոլին սատարող Սաքունցը վրդովվել է Ադրբեջանի բռնապետի՝ Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու բարձրաձայնումից;

Իյա, իրո՞ք...

Արթու՛ր, վրդովմունքդ հայտնիր այն փաստից, որ Ալիևի այս ցինիկ շանտաժի մասին իմանալով ՆիկոլԴ ծպտուն չի հանում: Դա երկրի ղեկավարի վարքագի՞ծ է:

Դու ես բարձրաձայնում Արցախից զատ 1988-90 թվականներին Ադրբեջանը լքած 350 հազար հայերի մասին:

Հետաքրքիր է, իսկ նրանց սերդունդների մասին ինչու՞ չես խոսսում:

Իսկ Արցախում ընդամենը 2 տարի առաջ տեղի ունեցած սպիտակ ցեղասպանության մասին ինչու՞ չես խոսում ու այն լքած 150 հազար հայերի ճակատագրի մասին:

Թե՞ գիտես, որ այդ ամենը հայատյաց Մակրոնի և քաղաքական խուլիգան Շառլ Միշելի քավորությամբ է եղել ու ծպտուն չես հանում:

Անասնամասսան թող շարունակի Արցախի հայաթափման մեջ մեղադրել ՄԻԱՅՆ Ռուսաստանին (Մոսկվան իր մեղքի բաժինն ունի այդ հարցում):

Դա քեզ, քո նմաններին ու ՆիկոլիԴ ձեռնտու է, որ այդ մասսան չգիտի, թե ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ի՛նչ դերակատարություն ունի 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ՆիկոլիԴ այլանդակ որոշման մեջ:

Ալիևն ի՛նչ անում է, լավ է անում՝ իր ազգային և պետական շահերն է պաշտպանում, ի տարբերություն ոմանց, որոնք սպասարկելով Նիկոլի նման ոչնչությանը շատ լավ հասկանում են, որ վնասում են հայությանը և Հայաստանին:

Նիկոլին սատարողներԴ նաև լավ գիտեք, որ նա ԵՐԲԵՔ չի կարող հավասարը հավասարին բանակցել Բաքվի հետ ու հայանպաստ ինչ-որ բանի հասնել:

Սահմանազատումից ի՞նչ կա...

Տեսա՞ր Ալիևն ինչպես խաբեց ու հուլիսի 1-ի փաստաթուղթը չստորագրեց, Ալմա Աթայի դեկլարացիան և 1976 թ-ի քարտեզները նետեց աղբարկղ, քանի որ ապագա «սահմանազատումներն» անելու է իր ուզածով:

Կանդրադառնաս ՆիկոլիԴ այս հացի վերաբերյալ կեղծ խոսումներին և մանիպուլյացիաներին:

Արթու՛ր, ՆիկոլԴ միշտ տվող է...

Այս հարցում էլ կտա՝ ադրբեջանցիներին կլցնի Հայաստան:

«Խոփիդ սրության ու հանդիդ բաժանովի լինելու» վրա Ալիևը թքած ունի, քանի որ պաշտպանված է հենց քո դեմոկրատական ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլոց կողմից:

Արթու՛ր, հլը ՆիկոլիԴ ասա գրառմանդ վերջին նախադասությունը բարձրաձայն կարդա:

Տես կանի՞....

Վերջերս էլ մի սորոսական ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Միլերի հակահայ զառանցանքների համար Վաշինգտոնից պահանջում էր բացատրություններ տալ:

Տվե՞ց...

Ի դեպ, Միլերի հակահայ «փոխզիջումներին» ինչու՞ չես անդրադառնում...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3925

Մեկնաբանություններ